« Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը…». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է:

Քիչ առաջ ԱԺ հանձնաժողովներից մեկի ղեկավարը, որը զուրկ է մարդկային և տղամարդկային կոռեկտությունից, վիրավորական արտահայտություններ է շաղ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին:
     Այս էակի առնվազն ոչ տղամարդկային վարքագիծը ի ցույց է դնում այսօրվա իշխանության իրական էությունը:

Դուք անզոր եք բովանդակային դաշտում քննարկում ծավալել Արփինե Հովհաննիսյանի հետ ու դիմում եք վիրավորանքի: Եվ սա դուք համարում եք բարոյական ու տղամարդավայել...
     Այսօր դուք ջարդեցիք ևս մեկ տաբու և մտաք անձնական ու ընտանեկան դաշտ:

Դրանով ցույց տվեցիք ձեր ողջ ողորմելի ու տղամարդկությունից հեռու էությունը:
     Լավ հիշեք, ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում:

Հ.Գ.
     Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.