«Քոչարյանը գործի դրեց… կընԳա միջոցով տղամարդ բերելու նուրբ արվեստը… ». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին լուրերին և կատարել է հետևյալ գրառումը.

Դեռ երեկվանից մամուլում տարածվեց այն լուրը, որ Հայաաստան ժամանած ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել է Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չհայտնեց…

Նաև հայտնի դարձավ, որ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով եւ տեւել է մի քանի րոպե:

Թերևս վերջին միամիտը պետք է լինել, չհասկանալու համար, թե որն էր հանդիպման իրական նպատակն ու քննարկվող թեման:

Դժվար թե կալանքի տակ պահվող Քոչարյանի կինը հանդիպեր ՌԴ նախագհի հետ քննարկելու համար Հայաստանում թափառող ու անօթևան շների ճակտագիրը, բնական է, որ ՌԴ նախագահի հետ քննարկվել է կալանքի տակ պահվող Քոչարյանի հարցը:

Դեռևս ամիսներ առաջ Պուտինի հետ քիմիական կապի մասին բարձրաձայնող Քոչարյանը բազմիցս ակնարկել է, որ ակնկալում է ՌԴ նախագահի միջնորդությունն ու օգնությունը Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքների գործում:

Փաստ է, որ ակնկալվող օգնությունն այդպես էլ տեղ չհասավ, չնայած որ հնարավոր է եղել են փորձեր, սակայն ՀՀ իշխանությունների Մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտելու հաստատակամությունը թույլ չի տվել որ օգնուլյունը տեղ հասնի:

Ակնկալվող օգնությունը չստանալով՝ Քոչարյանը գործի դրեց իր «ծանր հրետանին»՝ կնոջը:

Ու ամենևին էլ պետք չէ զարմանալ Բելլա Քոչարյանի խնդրանքով Պուտինի հետ հանդիպումից ու քննարկված թեմայից, քանզի քոչարյանականների համար վաղուց արդեն սովորական և ընդունելի երևույթ է օրենքները շրջանցելով հարցեր լուծելը` անգամ եթե դա կլինի պետության ու պետականության շահերի հաշվին…

 

Քանզի վերջիններս առաջնորդվում են մեկ սկզբունքով՝ «Նպատակն արդարացնում է միջոցները», իսկ նպատակը մեկն է՝ ամեն գնով խուսափել արդարադատությունից` այդ թվում նաև գիշերամիզությունից գանգատվելով…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.