Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
«Այո», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ արդյոք հանդիպում տեղի է ունեցել։
Հիշեցնենք՝ այսօր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը:
«Այո, տեղի է ունեցել հանդիպում», — ասել էր Սողոմոնյանը:
Աղբյուրները հայտնում են, որ անցած գիշեր հանդիպումը տեղի է ունեցել Երևանում Ռուսաստանի դեսպանատանը:
Մանրամասները Ազատություն -ի Տեսանյութում