Պուտինի օդանավը Արարատ լեռան ֆոնին. Կրեմլի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել. Armtimes.com

Կրեմլի մամուլի ծառայությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան այցից հրապարակել է նաեւ նրա օդանավի լուսանկարը Արարատ լեռան ֆոնին:

Պուտինի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ՌԴ նախագահի ժամանելուց անմիջապես հետո Կրեմլի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել իր պաշտոնական կայքում:

Այնտեղ կարելի է տեսնել ՌԴ նախագահի Տու-214 ինքնաթիռի լուսանկարը: Լուսանկարներից մեկում Ռուսաստանի թիվ «մեկ օդանավը» պատկերված է Արարատ լեռան ֆոնին:

Երևանում երեքշաբթի մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (ԵԱՏՄ)՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: Մանրամասները այստեղ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.armtimes.com