Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ

Առաջին լրատվական- ը գրում է. Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով վիրահատվել, որպեսզի հիմնավոր պատճառ ունենա Հոկտեմբերի 7-ին սկսվող դատավարությունը հետաձգելու համար: Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ, և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայահեղ դեպքում, ինչը Քոչարյանի դեպքում բացակայում է:

Մինչդեռ Քոչարյանը խնդրել է, որ Իզմիրլյանի գլխավոր տնօերն Արմեն Չարչյանը իր համար նման բժշկական պատմություն հորինի, և հիմնավորի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:Չարչյանը այս հարցով դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ:

Կաթողիկոսը հստակ հասկացրել է, որ ինքը ցանկություն չունի մասնակիցը լինելու նման կեղծարարությանը և նույնը խորհուրդ է տվել բժշկական կենտրոնի տնօրենին: Ինչ վերաբերվում է գիշերամիզությամբ տառապելու հետ կապված պատմությանը, սա ևս չանցնող տրյուկ է, քանի որ նման հիվանդությամբ տառապելու փաստացի ապացույցներ գոյություն չունեն

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.