Հերթը իրավապահներինն է. գլխավոր դատախազն ու 13 բարեկամ-պաշտոնյաները

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում էր իր շարքը` ներկայացնելով խնամի-ծանոթ-բարեկամ պաշտոնավորներին:Նրանք ոչ միայն գործադիր-օրենսդիրում են հաստատվել, այլ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում նաեւ իրավապահ համակարգում: Մասնավորապես,«Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազի հետ քավոր-սանիկական կապերի մեջ են դատախազության 13 պաշտոնյաներ: Ովքե՞ր են նրանք:

«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում»,- այսպիսի հայտարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ արել է: Ոչ միայն վարչապետը, այլ նաեւ իշխանության շատ այլ ներկայացուցիչներ էլ հայտարարել են, որ թավշյա հեղափոխությունից հետոիրենք ուշադրություն չեն դարձնում բարեկամական կապերին եւ հատկապես աշխատանքի հարցում երբեքչեն առաջնորդվում այդ կապերով: Միաժամանակ մեկ անգամ չէ, որհենց այդ խնամի-ծանոթ-բարեկամությունով պաշտոն ստանալու փաստը հայտնվել է լրատվամիջոցների ու ընդդիմադիրների տեսադաշտում:

Սակայն հետաքրքիր է, որ հիմնականում բոլորի ուշադրության կենտրոնում են եղել միայն հանրահայտ կապերը` հատկապես հենց վարչապետի հետ: Խոսքը Աննա Հակոբյանի եղբոր` Հրաչյա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու` Սիփան Փաշինյանի մասին է: Իսկ, ահա, մյուս օրինակներն այնքան էլ հասարակական լայն քննարկման դաշտում չեն:

Այսօր կանրադառնանք Գլխավոր դատախազության ծանոթ-բարեկամական կապին: Այստեղ գործող գլխավոր բարեկամության տեսակը քավոր-սանիկությունն է: Դեռեւս այս տարվա մայիսի 10-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէրհերքել, որ դատախազական համակարգում կան մարդիկ, որոնցհետ սանիկ-քավոր հարաբերություններ ունի։«Ես մեր համակարգում ունեմ բազում ընկերներ` սկսածուսանողականտարիներից,որոնցհետնախկինում` դեռուսանողժամանակներից, կարողէինքնաեւ քավոր-սանիկհարաբերություններձեւավորել:

Դա ինձ համար շատ պատվաբեր է, սուրբ հարաբերություններ են`մեր ավանդույթներով ձեւավորված: Այստեղ ինձ համար էականն այն  է, որ այդ մարդկանց ո՛չ պաշտոնական առաջխաղացման, ո՛չ էլ պարտականությունների կատարման ծավալի վրա դա ազդեցություն չի ունեցել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց նա:

Գլխավոր դատախազը հաստատեց, որ քավոր-սանիկական հարաբերություններ ունի Շիրակի եւ Արարատի մարզի դատախազների հետ, սակայն հավաստիացրեց, որիր` գլխավոր դատախազ լինելու գործոնըորեւէ կերպչի ազդել նրանց առաջխաղացման վրա.
«Նրանք չեն նշանակվել այդ գործոնով, բայց վստահորեն ասում եմ`այդմարդիկմյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»,-ասաց դատախազ Դավթյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազ է նշանակվել հենցիր պաշտոնավարման ժամանակահատվածում,Արթուր Դավթյանը պատասխանել էր. «Այո, ես կարող էի նրան չնշանակել զուտ նրա համար, որ դուք այսօր ինձ հարց չուղղեիք, բայց ինձ համար կարեւորը վստահությունն է»,- ասաց նա`նշելով, որ միակ չափանիշը,որով առաջնորդվել է այդ մարդկանց նշանակելիս, նրանցորակական եւ մասնագիտականպատրաստվածութուննէ:

Նկատեք, որ ՀՀ գլխավոր դատախազը ընդամենը երկու դատախազների անուններ էրտվել, սակայն քավոր -սանիկական բարեկամական կապը Գլխավոր դատախազությունում սովորական երեւույթ է:

Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունիոչ միայն Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի եւ Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանի հետ: Այդ «սուրբ» հարաբերությունները, ինչպես նա է ձեւակերպում, դատախազական գլխավոր այս կառույցում ձեւավորվել են նաեւ մի խումբ բարձրաստիճանների հետ`Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Չախոյանի, ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի, ինչպես նաեւ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աֆանդյանի, Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի, ֆինանսատնտեսական վարչության պետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Գլխավոր դատախազի հետ այս կապն ունեն նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման ապահովման վարչության պետ Սարգիս Թարխանյանը, որը համատեղության կարգով միաժամանակ նաեւ դատախազի վարորդն է, Ներքին աուդիտի բաժնի պետ Սամվել Միրզոյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, խորհրդական Արթուր Բաղդասարյանը, մեկ այլ խորհրդական Ազատ Մարգարյանն ուօգնական Արմեն Սուքիասյանը: Մնում է հստակեցնել` այս ցանկի ներկայացուցիչների հետ դատախազ Դավթյանը ո՞ր դեպքում է քավոր ուո՞ր դեպքում սանիկ:

«Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ պաշտոնյաների եւ ՀՀ գլխավոր դատախազի քավոր սանիկական կապերի մասին մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Նշված բոլոր անձինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ընկերներն են, ինչպես համակարգի գրեթե բոլոր աշխատակիցները: Ընդ որում, այդ ընկերական հարաբերությունները ձեւավորվել են շատ ավելի վաղուց, քան Արթուր Դավթյանը կզբաղեցներ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Եվ դա ունի պարզ բացատրություն. իր մասնագիտական գրեթե ամբողջ կենսագրությունը ներկայիս գլխավոր դատախազը կերտել է դատախազական համակարգում`այդ մարդկանցից շատերի հետ անցնելով արժանապատիվ ճանապարհ:Մանրամասները Սկզբնաղբյուրում:

 

Մանրամասները armlur.am-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.