ՀՀ ԱԺ պատագմավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյն էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Տեղեկացնեմ, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։
Մեղավորները անպատիժ չեն մնա։
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը բացահայտ կերպով հետապնդում են Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին:
«Արդյոք դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանու՞մ…». հարցնում է Քոչարյանի աջակիցը վերջինիս գրծը քննող դատավորին, այդ կերպ փորձելով վերջինիս վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրել:
Մանրամասները Տեսանյութում