Վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերում խոսու է Եվրոբոնդերի մասին: Վրչապետը գրառման մեջ հայտնել է, որ լավ նորություն ունի…
«Լավ լուրեր ունեմ Եվրոբոնդերի վերաբերյալ. 500 միլիոն դոլարի պարտքի վերաֆինանսավորում ենք իրականացրել, ինչի արդյունքում կխնայենք տարեկան 10 միլիոն 200 հազար դոլար»։
Հայաստանի նկատմամբ միջազգային տնտեսական հանրության վստահությունը շարունակում է աճել։
Նիկոլ Փաշինյանը նույնաբովանդակ հայտարարություն արել էր նաև սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Այդ ժամանակ, սակայն, վարչապետը նշել էր, որ միջազգային պահուստների մակարդակը 2013 թվականից ի վեր ավելի բարձր չի եղել։
«Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013 թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ»,- հայտարարել էր վարչապետը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, և ինչպիսի՞ն է Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ վիճակագրությունը։
Մանրամասները Տեսանյութում