Նախկին ռեժիմի դեմ պայքարի համար, հայրենիքի նվիրյալ այս մարդու՝ Ռոբերտ Քուրքյանի դեմ, Սերժ Սարգսյանի ԱԱԾ-ն շինծու քրեական գործ է հարուցել դեռ 2016 թվականի դեկտեմբերին: Մինչև հեղափոխությունը բնականաբար գործը չէր կարճվելու, սակայն զարմանալի է, որ գործը հիմա էլ չի կարճվում: Հիմա էլ հո Սերժի ռեժիմը չի և այդ անհիմն մեղադրանքը չհանելն առնվազն անարդար է: Պարոն Ռոբերտ Քուրքյանն իր ամբողջ կյանքում պայքարել է մեր հայրենիքի ու ժողովրդի շահը պաշտպանելու համար, 2016 թ-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱԾ-ի կողմից հետախուզման մեջ է գտնվում: Նրան առաջադրվել է շինծում մեղադրանք հետևյալ բովանդակությամբ ՝ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստում և հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձ:
Մեղադրանքը մինչև այժմ չի կարճվել ու պարոն Քուրքյանը, ով իր մեծ ներդրումն ունի 2018թ-ի հեղափոխական պայքարի մեջ և այժմ էլ շարունակում է օգնել հայասատանաբնակ շատ մարդկանց, դեռևս գտնվում է հետախուզման մեջ ու չի կարող ազատ այցելել իր հայրենիք: Խնդրում ենք պատկան մարմիններին զբաղվել այս խնդրով և կարճել նրա դեմ բացված շինծու քրեական գործը: Պարոն Քուրքյանն արժանավոր հայորդի է ու հայրենիքին նվիրված զավակ: Նա ծնվել է 06/24/1964թ-ին, Թեհրանում, ավանդապահ հայի ընտանիքում: Իսկական արդարության մարտիկ է և դեռ պատանի հասակում մասնակցել է Իրանում շահի դեմ մղվող պայքարին, ինչի համար բանտարկվել է Էվինի բանտում: Նախքան արցախյան ազատամարտի սկսվելը Իրանում ծանոթացել է Մոնթե Մելքոնյանի հետ և հետագայում այնտեղից ակտիվ աջակցել է արցախյան ազատամարտին՝ գործելով Վահե Շահմուրադյանի հետ միասին, Մոնթե Մելքոնյանի հրահանգներով:
2016 թվականին Սասնա Ծռեր խմբի գործողությունից ու ձերբակալությունից հետո, զգալով ժողովրդի հնարավոր հուսալքությունը, պարոն Քուրքյանը, գիտակցելով սեփական անձին ու կյանքին սպառնացող բոլոր վտանգները, փորձ կատարեց իր և իր գլխավորած թիմի վրա վերցնել պայքարի ծանրությունը, ինչի համար էլ քրեական հետապնդման ենթարկվեց: Այժմ ժամանակն է, որ արհեստականորեն ստեղծված քրեական գործը կարճվի, ինչի համար ակնկալում ենք յուրաքանչյուր գիտակից հայի աջակցությունը: Խնդրանքով դիմում ենք պարոն վարչապետին և ԱԱԾ ղեկավարությանը, կարճել այդ շինծու քրեական գործը: Խնդրում ենք տարածեք այս տեքստը, ինֆորմացիան պատկան մարմիններին հասանելի դարձնելու համար:
Մանրամասները Տեսանյութում