«Մի տեսակ շատ լարված ու ջղաձգված չե՞ք, չլինի՞…». Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Ախ, Պետրոսյան Գեւորգ ջան , հեչ «կլասդ» չի ձգում է` Վարչապետին ասենք թե համապատասխան քննադատելու համար , ձերը մաքսիմումը` մարզպետ ու հայ-հայ Լորդերն ու Լորդուհիներն են հա, թե բա. սենց որ գնա` հարցաքննության հերթն ինձ ու Ալա Պուգաչովային էլ կհասնի :

Մի տեսակ շատ լարված ու ջղաձգված չե՞ք, չլինի՞ Պրն Ծառուկյանի ` որպես հնարավոր մեղադրյալի կարգավիճակում հայտնվելու առիթով է, ով ըստ շրջանառվող լուրերի ֆինանսավորել է ծեծ ու ջարդ կազմակերպողներին։

Ամեն դեպքում չեք ձգում, անհամեմատ շատ պետք է աշխատեք ձեր վրա …»:

Հիշեցենենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Երկիրը նմանվել է ալեկոծ ծովում հայտնված աննավավար նավի…

Տնտեսական հեղափոխության չիրացված խոստումի սպասումից հավատավոր ժողովրդին շեղելու մոլուցքը հասնում է իր անտրամաբանական պիկին: Լավ, ասենք՝ մարտի 1-ի դեպքերի հետ օրը մի անուն շրջանառության մեջ դնելով՝ ինչի՞ է հասնելու իշխանությունը…
 

Սենց որ գնա, հարցաքննության հրավիրվողների հերթն ինձ ու Ալլա Պուգաչովային էլ կհասնի: է, լավ, էլի թող հասնի, բայց ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո. որ ինքը տերով է, մենք՝ անտեր՞… Բավական է խաղալ ժողովրդի համբերության հետ…
Կամ պետք է խոստովանել, որ խաբել եք, կամ, որ ապիկար եք կրել ստանձնած պատասխանատվությունը…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.