«Ալլա Պուգաչովայի հետ ընդհանրություն փնտրող ոմն ԱԺ պատամավոր վատացել է…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՀԿ-ական ԱԺ-ի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի արած գրառմանն ու կատարել է հետևյալ գրառումը.

Ալլա Պուգաչովայի հետ ընդհանրություն փնտրող ոմն ԱԺ պատամավոր վատացել է երեկվա անդրադարձիցս հետո...

Ահել, կարմրած կտուցով վայ պատգամավորը միաժամանակ հղում անելով սահմանադրությանը, որ ազատ խոսքի ու կարծիք հայտնելու իրավունք ունեն բոլորը, իր ֆեյսբուքյան էջում բողոքել է երեկվա գրառումիցս...

Ես իհարկե լավ եմ հասկանում, որ ճիշտ խոսքը ոմանց դեմքին ասելուց հետո մրմռում է... բայց զսպեք Ձեզ, ի վերջո ԱԺ պատգամավոր եք...

էդ վայ պատգամավորին գոնե ԲՀԿ-ից համապատասխան մեկդ ցույց տվեք, որ էջումս արված գրառման մեջ ոչ նկարս եմ իրա նկարին կցել, ոչ էլ առավել ևս ճողոպրել...

Պատգամավորին ոչ վայել պահվածքով ՃԼԹԱՑՆՈՂ կարմրակտուց քաղաքական գործչին փոխանցեք, որ հանգիստ նստի տեղը, չնայած որ ԱԺ-ն խառնել է քուչի բեսեդկայի հետ:

Միաժամանակ բացատրեք, որ ֆեյսբուքյան էջումս գրառում անելու համար ինձ ոչ լիազորագիր է պետք, ոչ էլ՝ ասենք թե համապատասխան թույլտվություն... ոնց որ իրանց դեպքում է...

Սեփական ճղճիմությունը ցուցադրող տեքստի հեղինակին ու Սերժի նախկին նախարարին, ով ժամանակին անգամ սեփական կուսակցությունից էր հեռացվել, ասեք որ իր հարուստ կենսագրականով կարված կոստյումը ինքը վաղուց հագել է, դրա ապացույցը ժողովրդի տված գնատականն է...

Հա, ու վայ պատգամավորին փոխանցեք, որ ԲՀԿ-ի ոճով հնչեցրած առերեսվելու սպառնալիքների վրա թքած ունեմ, ցանկության դեպքում էլ կարող եմ առերեսվել ԱԺ-ի իր աշխատասենյակում...

Հիշեցնենք որ, ԲՀԿ-ական ԱԺ-ի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել էր, Անշուշտ, կարծիք արտահայտելը յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքն է, բայց, արդյո՞ք, կարելի է այն չարաշահել...
Լավ, ասենք՝ թող էլի քննարկեն ու քննադատեն ստատուսներս...
Մի ինչ-որ ջահել գրչակ է վերջերս խցկվում գրածներիս մեջ, ու, բովանդակությունից գլուխ չհանելով, մի անկենդան երկտող թողնում, նկարս իր նկարին կցում ու արագ ճողոպրում...
Ոմն Տարոն Չախոյան...
Պարզ է չէ՞, որ ոչինչ չասող անուն-ազգանուն է, որի կոնկրետ կրող այդ դեղնակտուցն այս կյանքում ուրիշ կերպ ինքնահաստատվել չի կարող, քան հայտնի մարդկանց հետևից վայրենախոսելով ու նրանց հետ կողք-կողքի նկար տեղադրելով...Տո այ մանկիկ, դու ո՞վ ես, որ ինձ հեգնես, դու ի՞նչ ներդրում ունես էս կյանքում...
Այ վաղամեռիկ ապաքաղաքական պիտույք, կենսագրությունս որ ամբողջությամբ տպեմ մի կտորի վրա, մի նոր կոստյում կկարեն վրայովդ, որ հագնես ու դուրս գաս մարդամեջ:

Դե իսկ քո կենսագրությունը ոչ այլ ինչ է, քան լքված տապանաքարի վրայի անփառունակ երկտող մակագրություն...
Հերիք չի՞ սեփական մանրությունիցդ բխող խղճահարույց հոգեճնշիչ վիճակդ փորձես հաղթահարել ճանաչված մարդկանց հասցեին ճլթացնելով... Հերիք չի՞ առանց լիազորագրի ծառայություն մատուցես...
Գործիդ գնա ա՜յ տղա (չնայած դու լավ էլ քո արժանի տեղում ես, քեզ ո՞վ լուրջ բան կվստահի, այ առոչինչ համառություն), էլ չհիշես ինձ, չեմ պատասխանելու...
Բայց, այ որ մի օր հանկարծ պատահաբար առերեսվենք մի փողոցում, դու դրանից հետո կդառնաս մի գթաշարժ վիպասան...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Ալլա Պուգաչովայի հետ ընդհանրություն փնտրող ոմն ԱԺ պատամավոր վատացել է…». Տարոն Չախոյան