lragir.am - ը գրում է. Վերջին օրերին Հայկ Հարությունյանի սպանությունը և դրան հաջորդած իրադարձությունները արդյոք ցույց են տալիս, որ մենք «մարտի 1»-ի գործի հետ կապված կունենանք փակուղային իրավիճակ՝ հաշվի առելով, որ գլխավոր դատախազն էլ նշեց, որ պետք է Հայկ Հարությունյանը ևս ներկայանար դատարան։
Իրականության մեջ կարևոր վկա է գործից դուրս եկել։ Իհարկե, շատ կարևոր էր լինելու առերես հարցաքննությունը հենց դատարանում Հայկ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, հատկապես, որ Քոչարյանը սեպտեմբերի 17-ի նիստում տվել էր 4 մարդկանց անուն, որոնց հետ ինքը քննարկել է արտակարգ դրության ռեժիմի և 0038 գաղտնի հրամանի հարցերը։ Դրանցից մեկը եղել է Հայկ Հարությունյանը։
Ըստ որում՝ եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ, ըստ էության, ոստիկանության միջոցով սկսվեց և հող նախապատրաստվեց զինված ուժերի ներգրավման համար։ Այսինքն՝ մարտի 1-ի առավոտյան գործողությունների մեկնարկը տրվել է Հայկ Հարությունյանի ղեկավարման ներքո։ Ընդ որում, Հայկ Հարությունյանն իր բազում ցուցմունքներում, որոնք տվել է թե այս գործի շրջանակներում, թե ԱԺ համապատասխան հանձնաժողովում, թե ՀՔԾ հարցաքննության շրջանակներում, հստակ նշել է, որ իր բոլոր գործողությունների մասին տեղեկացրել է վերադասին, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանին։
Մանրամասները 8rd. am-ի Տեսանյութում