«Խիղճ և խաղաղություն բոլորիս…». Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կառավարության որոշմամբ` փրկարարների աշխատավարձերը կբարձրանան:

 

«Սիրելի փրկարարնե՛ր

քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը:

Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը:

Ինչպես և խոստացել էինք՝ Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:

Շնորհակալ եմ վարչապետին և կառավարությանը աջակցության համար:

Բարի և անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր փրկարարներին:

Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է նախարարը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.