Լավ լուր վարորդների համար

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարել։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ֆեյսբուքյան էջում մի շարք դրական փոփոխություններից առանձնացրել են ամենակարևորը․

  • «վերացվում է ՀՀ-ում արդեն իսկ հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացում ՀՔԲ ներկայացնելու պարտադիր պահանջը
  • ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:
  • հանել սեփականության սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները:
  • առավել ամբողջական և մանրամասն նկարագրել տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:

Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.