Նոր մանրամասներ Հայկ Հարությունյանի մահվան դեպքից.

Քննչական կոմիտեյի լրատվական վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.