Լրագրող- Իրավաբան Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Իմ և մեր խմբագրության կողմից խորհին շնորհակալութուն ենք հայտնում ձեզ բարեգործության և մեր ժողովրդին աջակցելու համար։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքներին։
Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ եմ ես՝ «Ազդարար Բացահայտ լուրեր»-ի Լրագրող- իրավաբան Արսեն Սարգսյանը և մեր ողջ անձնակազմը և մեզ հետ է Գյումրու ՊՕԱԿ ծերերի և հաշմանդամանդամների տուն ինտերնատի բնակիչ՝ Գագիկ Ժորայի Սիմոնյանը, որը արդեն մոտ 3 ամիս է հյուրընկալում է մեր խմբագրությունում։
Հայտնում եմ ձեզ, որ Գյումրու ՊՕԱԿ-ի տնօրեն ՊՐՆ. Nerses Margaryan -ի աջակցությամբ Գագիկի աչքի մեկը՝ վիրահատել էին Գյումրիում՝ խորհին շնորհակալություն ենք հայտնում։ Իսկ այսօր մեր իսկ աջակցությամբ նույն Հայկական Ակնաբուժության նախագիծ բարեգործությանը դիմելով վիրահատեցին Գագիկ Սիմոնյանի մյուս աչքը։ Մեկ անգամ ևս խորհին շնորհակալություն ենք հայտնում Հայկական Ակնաբուժության Բարեգործական կազմակերպության տնօրեն Եղիազարյան Նունեյին , բժիշկներ՝ Ասատուր Հովսեփյանին, Կարապետյան Լիլիթին, Ղազարոսյան Աստղիկին, բուժքույրեր՝ Նազարյան Երանուհուն և Բաբայան Անահիտին։
Բժիշկ՝ Ասատուր Հովսեփյանի հետ հարցազրույցում հարցս հղղեցի իրեն թե դուք կարող եք պատասխանել իմ հարցին մոտավորապես քանի անապահով մարդկանց եք աջակցել և վիրահատե՞լ.
_ Բժիշկ Ասատուր Հովսեփյանը պատասխանեց մոտավոր՝ 20 հազարից ավել քաղաքացու։
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում...
Խնդրում եմ ձեզ մարդիկ սիրե՛ք և Հարգե՛ք միմյանց, միշտ առողջ եղեք Իմ Հայ ժողովուրդ։
Մանրամասները Տեսանյութում