«Անփառունակ Աճեմյան Կարինեն ուշաթափվել է…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կարինե Աճեմյանի գրառմանն ու կատարել է հետևյալ գրառումը.

Անփառունակ Աճեմյան Կարինեն ուշաթափել է շեֆի հասցեին հնչեցրած գնահատականներից:

Թե բա «Ինչ-որ ջահելներ՝ կառավարական ամառանոցում «զոնտիկով» հանգրվանած, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ափըռ-ցըփռ գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, ով որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը.... Ուրեմն, ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը»:

Էս մարդկանց համար ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ արտահայտությունն այնքա խորթ է, որ սեՌժի հավատարիմ զինվոր Աճեմյանը այն իր գրառման մեջ նույնիսկ չակերտներով է գրում...

Դե էն մեՌժվաի մասին խոսելն ինձ թվում է արդեն իսկ ավելորդ է...

Թե ասա եթե ձեր ՇԵՖԸ էդքան լավն էր, երկիրը զարգացնում էր ու երկրի անվտանգությունն էր ապահովում, էդ դեպքում ինչի՞ համար մերժեցին, կամ նույն ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ինչի նախընտրեց երկրի կարևորագույն պաշտոնները հանձնել «ինչ-որ» ջահելների...

Տիկին, ձեր դարը վաղուց անցել է, ձեր ՇԵՖԻՆ էլ վաղուց մերժել են... իսկ հիմա հանգիստ վեր ընկեք ձեր տեղը, մինչև որ օրինապահ մարմինները մի օր կգան ձեր հետևից...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.