«ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ,Կեցցե՛ Հայաստանի անկախ Հանրապետությունը…». Արսեն Սարգսյան

Լրագրող -իրավաբան Արսեն Սարգսյանը գրառում է կատարել և Շնորհավորհական ուղղերձ է հղղել համայն հայ ժողովրդին.

 

Սիրելի՛ Հայաստանցիներ, Լեռնային Ղարաբաղում և ողջ աշխարհում գտնվող իմ հայ ժողովուրդ` շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 21-ին հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհասփյուռ ողջ հայության համար: Այսօր մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևորն էր, որ ստացավ մեր երկիրն իր անցած ճանապարհին:

28 տարի առաջ մեր ժողովուրդը` միասնական որոշմամբ ու համախմբվածությամբ , նոր հիմքեր դրեց իր հայրենիքի համար, հարթեց իր երազանքների երկրի նոր ուղղին: Մեր պատմության էջերում սեպտեմբերի 21- ը կմնա նաև որպես ազգային միասնականությունը խորհրդանշող գլխավոր տոներից մեկը: Ու թեև նորաթուխ Հայաստանի առաջին տարիների դժվարություններն արդեն հաղթահարված են, բայց մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած դեռ բազում խնդիրներ կան: Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ ազատ ու անկախ հայրենիքի տոնը, մաղթում եմ մեր երկրին նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ: Ես համոզված եմ, որ ի վերջո, մեր բոլորի ջանքներով ունենալու ենք մեր երազանքների երկիրը, որի ամուր ու անսասան հիմքերը դրվել են 28 տարի առաջ՝ Անկախության հռչակմամբ:

Շնորհավորհ Տոնդ,Կեցցե՛ Հայաստանի անկախ Հանրապետությունը:

 

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.