«Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք, էն թրերը, ոսկիները …». Փաշինյանը՝ գեներալի օգնականին

Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների մայրերը առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կառավարություն ուղարկված մի քանի դիմումների պատասխան։ Նրանց հետք քիչ առաջ հանդիպման էր իջել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ ակցիայի մասնակից ծնողներից մեկը խոսում էր, Փաշինյանը թեքվեց դեպի նրա կողքը կանգնած երիտասադին։

 

    • -Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք,-հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։
    • -Եղել եմ,-պատասխանեց Մանուկյանը։
    • -Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառել մինչև 2018 թվականը, էն թրերը, ոսկիները, ունեցվածքը, հիմա ի՞նչ եք եկել ինձանից ուզում,-ասաց Փաշինյանը։
    • -Թույլ կտա՞ք…,-ասաց Մանուկյանը։
    • -Ոչ, կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա,-պատասխանեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մեսրոպ  Մանուկյանը եղել է Ազգային ժողովի նախկին  պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը 2012թ.-2017թ. մայիսն ընկած ժամանակահատվածում,  նա նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.