ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը ցույց են անում Կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։
Այստեղ է նաև «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Նա նշում է, որ ինքը հացադուլ կանի, եթե իրենց խնդիրը շուտափույթ լուծում չստանա։
«30 մլն դրամ տալու որոշում կայացվեց՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու համար։ Ես ցավակցում եմ այդ մայրերին, բայց եթե նրանց տվել են, մեզ էլ պիտի տան։ Մենք դիմում էինք գրել վարչապետին ու որոշել էինք՝ երեքօրյա ժամկետում եթե պատասխան չլինի, մենք նստացույց ենք անելու։ Մեր դիմումից արդեն անցել է 8 օր, ու պատասխան չկա»,- ասաց նա։
Մանրամասները Տեսանյութում