ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագիծը, որը քրեական պատիժ է սահմանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, լարվածության առիթ դարձավ Ազգային ժողովում։ Մի քանի պատգամավորների տված հարցեր ծաղրական հնչեցին ԲՀԿ պատգամավորների ականջին։
«Զուտ օրինակի համար, պարո՛ն Միրզոյան, որ ասում եք՝ մեկի նախասիրությունն է (կատու տանջել), իհարկե կարելի է անվերջ էդպես օրինակներ բերել, բայց էստեղ պետք է մի բան նկատի ունենալ, որ սուբյեկտիվ կողմն է կարևոր, ինչին է ուղղված նրա դիտավորությունը։ Հա եթե մեկը ուզում է մատաղ անի, ասում է՝ ես ուզում եմ ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ, բնական է՝ ստեղ արդեն մատաղը չի կարևորվում, արդեն նրա դաժանությունն է ակնհայտ», – քննադատություններին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա նաև ասաց, որ տեղին չեն մտահոգություններն իրավական որոշակիության մասին, որովհետև որևէ դեպքում լիարժեք որոշակիություն չի ապահովվում։ Նա ակնարկեց, որ իրենք էլ որոշակիության շեշտադրումներ են անելու, երբ իշխանություններն ԱԺ բերեն քրեական ենթամշակույթին հարելը պատժելու օրինագծերը։
«Պարո՛ն Պետրոսյան, սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր, կներեք։ Ես տեսնում եմ անկեղծ մտահոգություն բոլոր հարցերի մեջ, որ ընդունվի հնարավորինս լավ, խնդրի առարկան հնարավորինս լավ կարգավորող օրենսգիրք, որպեսզի չմնան, այսպես ասած, «լազեյկաներ», որ մարդը անի իր դաժանությունը և ամեն անգամ ասի՝ մի րոպե, կներեք, ծիսական էր, հոպ», – նրան հակադարձեց Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը նաև դիտարկում արեց Պետրոսյանի բոլոր ելույթների մասին՝ մի տեսակ մուննաթ եք գալիս։ Միրզոյանն ասաց, որ երբեմն դա անհրաժեշտություն է, տեղին է, բայց տեղին չէ ընդհանուր դեպքում։
Մանրամասները armlur.am-ի Տեսանյութում