Ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել գրառում
«Որ ասում ենք սաբոտաժա… Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել …».
Արդեն երկար ժամանակ է ինչ Երևանում քաղաքային իշխանությունը քաղաքապետի և ավագանու գլխCվորությամբ հորդորում է բնակիչներին աղբը թափել միայն աղբամաններում, սակայն քաղաքի տարբեր հատվածներում դեռ կարելի էր հանդիպել աղբանոցների, որտեղ հենց փողոցին թափված էր աղբը:
Այս ընթացքում շատերը հնչեցրին նաև վարկածներ, որ շատ հաճախ փողոցում թափված աբը սաբոտաժի արդյունք է, որը միտված է քաղաքային իշխանություններին վարկաբեկելու համար:
Սակայն րոպեներ առաջ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինչպես ներկայացնում է վերջինս, ֆուռով աղբը մտածված թափել են փողոցում՝ սաբոտաժ անելու նպատակով:
Մանրամասները տեսանյութում