Նոր Բացառիկ. Ամասիայի՝ վթարային շենքի բնակիչները կարողացել են մի կերպ դուրս գալ շենքից

Այսօր Ամասիայից 11 կմ հեռավորության վրա գտնվող էպիկենտրոնում գրանցված երկրաշարժի ցնցումները Ամասիա համայնքում զգացվել են 5-6 բալ ուժգնությամբ:

Բազմաբնակարան շենքերի բնակիչները դուրս են եկել իրենց բնակարաններից, շատերն անգամ տեղափոխվել են հարազատների մոտ ՝ ավելի անվտանգ վայրեր:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին ժամը 20:25-ի սահմաններում, Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել:  Ցնցումը եղել է բավական ուժգին և ուղեկցվել է դղրդոցով:

Ցնցումները զգացվել են Ամասիայում, Աշոցքում, Գյումրիում ու հարակից բնակավայրերում: Որոշ հատվածներում անգամ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, բջջային օպերատորների կապը մի քանի րոպեով ընդհատվել է։

Մանրամասները shantnews.am-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.