Հայտնի է որտեղ տեղի կունենա վարչապետ՝ Փաշինյանի ասուլիսը.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:

Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:

Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.