ԱԺ-ում վարչապետի դեմ դավադրություն է նախապատրաստվում

«Վարչապետի դեմ դավադրություն է նախապատրաստվում».- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

ԱԺ-ում վարչապետի դեմ դավադրություն է նախապատրաստվում

Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի: Մասնավորապես, խմբակցությունը բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա եւս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը եւս պետք է լքեր խմբակցությունը:

Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից

Հիշեցնեմ որ օրաթերթը պատկաանում է «Իմ Քայլ»-ական պատգամավոր Թագուհի Թովմասյանին, այսինքն օրաթերթը ամենայն հավանականությամբ հավաստի ինֆորմացիա է հրապարակել

Միևնույն ժամանակ օրեր առաջ ԼՀԿ-ից դուրս գալու որոշման մասին բարձրաձայնեց ԱԺ պատգամաավոր Արման Բաբաջանյանը:

Այսինքն նույն ԱԺ-ում վարչապետի «Իմ Քայլը» խմակցության դեմ սկսելու է գործել նոր ձևավորված պատգամավորների մի խումբ:

Ամենևին պտահական էլ չեմ համարում Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի վերջին շրջանում ցուցաբերած մեծ ակտիվությունը, ով սկսել է արդեն բացեիբաց խաղալ:

Ամենևին չեմ էլ բացառում, որ ԱԺ-ում «Իմ Քայլ»-ը խմբակցությունից ու ԼՀԿ-ից դուրս եկած պատգամավորները կդառնան Միքայել Մինասյանի «ԿՈՃԱԿՆԵՐՆ» ու «ՁԱՅՆԸ» ԱԺ-ում:

Չնայած, որ ոմանք հեղինակություն չվայելելով ԱԺ-ի պատգամավորի մանդատ են վերցրել հենց վարչապետի հեղինակության ու վարկանիշի հաշվին ու վերջինիս հետ քաղաքական պատասխանատվությունը չկիսելու դեպքում պետք է րոպե առաջ վայր դնեն իրենց մանդատները:

Ըստ ամենայնի` կարելի է արձանագրել, որ «ԻՄ ՔԱՅԼԻ» պատգամավորների խմբակցությունից դուրս գալն ու մանդատները վայր չդնելը հերթական ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԱԺ-ում ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ, չնայած որ, իրեն նորի տեղ դրած բայց հնի մնացորդ Միքայել Մինասյանի բոլոր փորձերը ենթակա են ձախողման՝ հնի վերադարձ այլևս չի լինելու:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.