Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի հասնելով մինչև...

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.60C (2004 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.70C (1970 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.