Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառայության աշխատակիցների աշխատանքը: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում: «Շատ լավ եմ գնահատում աշխատանքը, ես երեկ չեմ դժգոհել, թե ո՞նց էին լրագրողները հասկացել, որ դժգոհել եմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ դեպքի վայր ժամանած ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ չի հաջողվել հանգցնել հրդեհը. «Ցավդ տանեմ, մի հարկը կպավ, չհանգցրին, կպավ երկրորդը, չհանգցրին, կպավ երրորդը… տարբեր հարկեր վառվում են: ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի, սկզբից չորս հատ երկու տոննանոց մեքենա էր եկել, նոր մեքենաներն եկան»:
Սամվել Ալեքսանյանը Tert.am-ին ասաց նաև, որ դեռ չգիտի՝ որն է եղել հրդեհի պատճառը, բայց կրկնեց. «Շատ նորմալ մեր փրկարար ժողովուրդն աշխատում էր, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ: Հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է իր հասցեին քննադատություններին, որ մոլում գտնվող իրերը փրկելու համար աշխատողներին հորդորում էր գնալ հրդեհի վայր, Սամվել Ալեքսանյանն արձագանքեց. «Նախ այդ ապրանքներն իմը չեն, «Վեգայինն» ա: Ես այստեղ ապրանք չունեմ, ես ո՞նց կարայի ուղարկեի կրակի բերան: «Վեգան» իմը չի: Գնա, «Վեգայի» Յուրային հարցրա՝ «Վեգան» ո՞ւմն ա»: Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ միայն մոլի շենքն է պատկանում իրեն, որ վարձակալությամբ է տրամադրել:
Մանրամասները Տեսանյութում