«Ցավդ տանեմ, առաջինը կպավ՝ դեմը չառան՝ երկրորդը կպավ…». Սամվել Ալեքսանյանը՝ Օսիպյանին

«Մալաթիա մոլի» տարածք է եկել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։Լրագրողների հետ զրույցում նա նշեց,որ ուղիղ եթերով տեսել է, որ հրդեհի ծավալը բավական մեծ է և որոշել է գալ՝ տեղում գնահատել իրավիճակը, ինչու ոչ, նաև համակարգել ոստիկանության աշխատանքը։

 Օսիպյանը կարճ զրույց ունեցավ նաև գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, ով ներկայացրեց իրավիճակը։

«Ցավդ տանեմ, առաջինը կպավ՝ դեմը չառան՝ երկրորդը կպավ, դեմը չառան՝ երրորդը կպավ»,֊ ասաց նա։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ socialmedia.am