«Իշխանական պրելեստներից ակնհայտորեն շփացած երեխա…». վարչապետ՝ Փաշինյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարաակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Իշխանական պրելեստներից ակնհայտորեն շփացած երեխա, որ խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը:»

Քիչ ուշ՝  վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը:

Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ: Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:

Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով: Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա: Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին:

Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է: Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:

Մանրամասները Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.