«Զինվորին չաստում խոշտանգել են, վերջինս լքել է զորամասը, հիմա էլ դատում են»․ հարազատները՝ ՊՆ դիմաց

Պաշտպանության նախարարության շենքի մոտ զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում:

Նրանցից մեկի խոսքով՝ իր բարեկամ զինվորն ունի առողջական խնդիրներ, և բացի այդ՝ նրան խոշտանգում են, ընդհուպ այն աստիճանի, որ նա լքել է զորամասը. «Երեխան գլխին հարված է ստացել, և այդ մասին փաստերը կներկայացնենք միայն նախարարին:

Ուզում ենք ստուգեն երեխուն՝ ինչու է հարված ստացել, ինչու է երեխան սթրես տանում, ինչու է աչքերի գույնը կորել: Մեր պահանջն է բուժել երեխային և պատասխանատվության ենթարկել նրան, ով երեխային հասցրել է այդ վիճակին»:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ նրանց որդին ժամկետային զինծառայող է և զորամասում թույլ է տվել առնվազն երկու կարգազանցության դեպք, որոնք քրեորեն պատժելի են. «Կա քրեական գործ, որը ընթացքի մեջ է: Ինչքան ես եմ հասկանում՝ իրենց ցանկությունն այն է, որ հնչեղություն տալու հաշվին ինչ-որ հարցեր կանխեն: Քրեական գործը հստակ ցույց կտա»:

Մանրամասները՝ 1in.am-ի  տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.