Վարչապետ Փաշինյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը քննարկում են Երևանի խնդիրները` մասնավորապես քննարկվում է Երևանի աղբահանության հարցը:
Հիշեցնենք, որ Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Այս մասին կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում:
Զեկուցվել է, որ այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեք»-ում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Մանրամասները Տեսանյութում