Aravot.am-գրում է. Գյումրու պատմական փողոցներով երեկ ճեմող վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին «ազգին խաբելու մեջ» մեղադրող կինը՝ Մարիամը, դարձել է համացանցի բուռն քննարկման թեման։ Նրան շատերն են քննադատում՝ վստահություն հայտնելով, որ «ուղարկածներից է»։
Ըստ ականատեսների, կինը փողոցի ծայրից ճչալով, գոռգոռալով է մոտեցել վարչապետին։ Նույնիսկ մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ վարչապետ Փաշինյանին քննադատելուց հետո Գյումրու կենտրոնական շուկայում, որի խանութներից մեկում Մարիամն աշխատում է որպես հավաքարար՝ լոլիկներ են շպրտել նրա հետևից։
Մեզ այսօր չհաջողվեց հանդիպել Մարիամին, եղանք այն խանութում, որը մատնացույց էին անում որպես Մարիամի աշխատավայր։
Աշխատակիցներից մեկն ասաց, որ նա մշտական աշխատող չէ, այլ օրվա պատահական ժամերի գալիս, հավաքված ցելոֆոններ է տանում։ Աշխատակցի փոխանցմամբ, իրենք ևս Մարիամից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ այդքան բարձր, ագրեսիվ տոնով էր խոսում վարչապետի հետ, մի՞թե չէր կարելի քննադատել ավելի հանգիստ տոնով։ Նրանք անգամ հարցրել են, թե վրդովվա՞ծ էր, կոնկրետ բողոք ունե՞ր, որ չկարողացավ արտահայտել։ Ըստ մեր զրուցակցի, Մարիամը իրենց ոչ մի հստակ պատասխան չի տվել։ «Ինքն էլ չէր հասկանում՝ ինչ է ուզում»,- ասացին խանութից։
Մանրամասները NEWS AM -ի Տեսանյութում