ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում կատարել է հետևյալ գրառում և կիսվել այս տեսանյութով.
Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում եւ գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ անց մեզ մոտեցած եւ խոսակցությանը միացած Արշավիր Ահարոնյանը պնդեց, որ աշխատող չի կարողանում գտնել:
Հ.Գ. Նաեւ մեր մի շարք հայրենակիցների հոգեբանությունն իմանալով կարող եմ վարկած առաջ քաշել, որ շատերի համար ընդունելի կարող է լինել Ռուսաստանում հեռու մի տեղ, աչքից հեռու բանվորություն անել Իվան Իվանիչի հողամասում, բայց անընդունելի լինել բանվորություն անել իրենց գյուղացի, կամ դասարանցի, կամ հարեւան Արշոյի հողամասում:
Մանրամասները Տեսանյութում