«Օ՜հ, ինչպիսի նրբանկատություն...Կիսաբաց լուսամուտներ հաղորդման հերոսուհիներից է եղել.».

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է այսօր Գյումրիում տեղի ունեցած միջադեպի «հերոսուհուն» .

 

Ինչպես պարզեցին իմ ֆեյսբուքյան շերլոկ հոլմս եղբայներներն ու քույրերը, գյումրեցի Մարիամը Կիսաբաց լուսամուտներ հաղորդման հերոսուհիներից է եղել իր սարսափ պատմությամբ։

Դե ես գնահատական չտամ՝ այդ հաղորդման նմանատիպ հերոսուհիները առողջ են, թե ոչ։ Բայց այստեղ այլ բան է հետաքրքիր.

Սերժ Սարգսյանի փեսայի հռուստաընկերության երբեմնի հերոսուհին, որը վստահաբար այդ հաղորդման բարեգործությունից էլ օգտված կլինի (իսկ եթեր վստահաբար հենց դրա համար են գալիս) Փաշինյանին վիրավորելու համար նրան համեմատում է Սերժ Սարգսյանի հետ… Ինչպես կասեր հայտնի կինոնկարի հերոսը՝ կոպիտ դար է, դաժան բարքեր, ռոմանտիզմ ու երախտագիտություն չկա…

Չի համեմատում Ռոբերտ Քոչարյանի հետ… Ավելին, ակնարկում է կա՚մ վերջինիս, կա՚մ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրիում ճանապարհներ «շինած» լինելու փաստը… Օհ, ինչպիսի նրբանկատություն, Շուռա… Ինչպե՞ս է ճչում, թե կենցաղային, մտավոր ու գիտակցական խնդիրների ծաղկաբույլ ունեցող կնոջ հետ ո՞ր «դաշտից» են աշխատել…

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Կիսաբաց լուսամուտների այդ՝ Մարիամի պատմությանը նվիրված հաղորդման «փորձագետներից» մեկը եղած լինի Անահիտ Մութաֆյանը, կամ էլ նա հաղորդման խմբագրակազմին «մատուցած լինի» հերոսուհուն, ով այսօր նույն «քաղաքական» տեքստն է ասել, ինչ Մարիամը՝ քայլում ես ուրիշի սարքած փողոցով… Չէ որ մի ժամանակ նա այդ հաղորդաշարի «փորձագետներից» էր, ըստ որում՝ արմատներով Գյումրիից…

 

Մանրամասները Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.