Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն իջնում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռից։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի դեմ քրգործ է հարուցվել, նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
ԴԱՀԿ նախկին պետն ապաստան էր խնդրել ՌԴ-ից, մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նրան ժամանակավոր կացության իրավունք են տրամադրել։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ եւ այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, երեկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրն ու 2019-ին՝ պաշտոնը դադարեցնելուց հետո իր հայտարարագիրը:
2018-ի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Պողոսյանը նույն տարում ձեռք է բերել հողամաս 20 մլն 729 հազար 870 դրամով եւ օտարել է 1 արտադրական նշանակության շինություն 5 մլն դրամով ու 1 հասարակական նշանակության շինություն 581 մլն 400 հազար դրամով:
Մանրամասները Տեսանյութում