Բաց Նամակ ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանին

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

 Հարգելի պարոն Դավթյան , ես Գոհարիկ Շամոյանս  Արմավիր քաղաքի բնակչուհիս (Գյուղ Նալբանդյան ) ,երկար տարիներ ապրում և գործունեություն եմ ծավալում Ռուսաստանի Դաշնությունում: 
2018 թվականին, Մոսկվայի Июнь առևտրի կենտրոնում,   Ներսիկ Կակոյանի միջնորդությամբ, ծանոթացա Երևան քաղաքի բնակիչ  Հայկ Խաչատրյանի հետ :

Վերջինս խոստացավ օգնել մեզ,  զարմիկիս համար 37տոկոս զեղչով մեքենա ձեռք բերել : 

Հաջորդ օրը Հայկ Խաչատրյանը իմ բնակարանից առձեռն վերցրեց գումարի մեծ մասը ` 500հազար ռուսական ռուբլի, իսկ մնացած մասը փոխանցեցինք նրա ООО Викторя ընկերության հաշվեհամարին ` 2մլն 950հազար ռուսական ռուբլի (փոխանցումը կատարվել է Ուլյանովսկ քաղաքից) :

Լիպեցկ քաղաքից 1մլն ռուսական ռուբլի է փոխանցվել :

Դեռ մեքենան ձեռ չբերած մեզ համոզեց,որ կարող է օգնել նաև տեխնիկա ձեռք բերելու հարցում :

Իր քարտի ,ինչպես նաև վերոնշյալ ընկերության հաշվեհամարին փոխանցեցինք երկու անգամ 200 հազար ռուսական ռուբլի:  

Հիմա կասեք, թե ինչպես կարելի է այդքան միամիտ լինել և հսկայական գումար տրամադրել ինչ-որ սրիկայի:

Նշեմ,որ Հայկ Խաչատրյանը մեզ համոզում էր, որ եթե Հայաստանում համատեղ գործ դնենք, և մենք ներդրում կատարենք,ապա իրեն կօգնի կնոջ հորեղբոր որդին`  ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը (ի դեպ կնոջ ազգանունը համընկնում էր ` Մարինե Ռուբենի Օսիպյան ) և քավորը ` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Երևան քաղաքում  տաքսապարկ բացելու համար Հայկ Խաչատրյանը 6. 5մլն ռուսական ռուբլի է վերցրել Ռուզաննա Սեդրակյանից:

Իսկ Երևան քաղաքի բնակիչ Առնակ Մանուչարյանից խնդրել էր, տաքսապարկի համար գրասենյակ վարձել , վերանորոգել ,իսկ գումարը ինքը ավելի ուշ կփոխանցեր :

 

Երբ արդեն հասկացանք, որ խաբված ենք, Հայկ Խաչատրյանի հեռախոսահամարը դարձավ անհասանելի :

Մեկ տարի անց միայն հեռախոսահամարը դարձավ հասանելի , իսկ երբ սկսեցինք մեր գումարները հետ պահանջել սպառնաց ,որ կդիմի պատկան մարմիններին ,իբր իրեն սպառնում են :

Այդ նույն ստոր քայլին էր դիմել,երբ նրա եղբայրը Առնակ Մանուչարյանին և Ռուզաննա Սեդրակյանին հրավիրել էր իրենց Մասիվի վարձակալած բնակարան ,իբր խոսելու, հետո ոստիկանությունում հայտնել էր, իբր իրենց բնակարան ներխուժել են և սպառնացել:

Այսօր մենք Ձեզնից խնդրում ենք Ձեր միջնորդությունը,վերոնշյալ հանցագործի նկատմամբ գործ հարուցելու , և առավելագույն խստությամբ հետևողական լինել:

Նշենք նաև ,որ Հայկ Խաչատրյանը ունի երկու դատվածություն , շորթում ու խարդախություն հոդվածով :

  Դիմող`

Գոհարիկ Շամոյան

 Միանում են  ` Առնակ Մանուչարյան

                        Ռուզաննա Սեդրակյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.