Արթուր Ռոբերտի Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Հաց բերողը, օգոստոսի 9, 1968, Հայաստան, ԽՍՀՄ — մարտի 16, 2017, Երևան, Հայաստան), հայ ժողվարպետ, փայտի գեղարվեստական փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անձ։
Ի պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ էր ներկայացվել, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց։
Մանրամասները Տեսանյութում