Երևանի երթուղայինում` դանակով վնասած գրպանահատին բերման է ենթարկվել

Օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։ Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։

Հրապարակումից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։

Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ բժիշկ Վահրամ Բուղադարյանը ահազանգել էր, որ գրպանահատներից մեկի հետ ընդհարում է ունեցել տրանսպորտում, ինչից հետո հանցագործը դանակով վնասել է իրեն։

 

 

Մանրամասները Տեսանյութում 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.