Հայտնի է ովքեր են գործարար «Շշի Մելոյի» և նրա թիկնապահների նկատմամբ սպանության փորձ կատարողները

SHAMSHYAN.com-ի տեղեկությունններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է երեկ, օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ազգայի ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող Nissan Patrol մակինշի ավտոմեքենան պայթեցնելու փաստով։

 

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 2-ին մասի 6-րդ կետի (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զենք ձեռք բերելու) հատկանիշներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 2-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի) և Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու։

 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Վերջիններս կասկածվում են Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մ․ Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարևանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված ռազմամթերք հանդիսացող պայթուցիկով պայթյուն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով պետք է պայթեր գործարարի Range Rover-ն ու նրան ուղեկցող թիկնապահների Nissan Patrol-ը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում եղել են դատապարտված, և քննչական խմբում ներգրավված քննիչների որոշմամբ՝ ձերբակալվել են։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, թե ովքեր են եղել Range Rover մակնիշի և Nissan Patrol մակնիշի ավտոմեքենաներում։ Մանրամասները Սկզբնաղբյուրում :

 

Մանրամասները SHAMSHYAN.com -ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.