«Աստված է որոշել՝ ո՛վ է տղամարդ և ո՛վ …». Արսեն Սարգսյան

Լրագրող- Իրավաբան Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Մեր Քրիստոնյա և ավանդական ընտանիքները և մեր երեխաները պետք է ունենան տղամարդ հայր ու կին մայր:
Աստված ստեղծել է տղամարդուն և կնոջը, ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է, միություն, որը շաղախված է Աստծո օրհնությամբ և սիրով ու մենք Քրիստոնյա առաջին ազգն ենք աշխարհում: Ընտանիքը միասնական արժեքներ են, որի մեջ դաստիրակվում են մեր երեխաները, ստանում են կրթություն:Եվ այդ արժեքների մեծ մասը մենք ժառանգել ենք մեր պապերից որպես, մեր պապերից՝ որպես ավանդություն։ Ավանդությունը մեր ընտանիքի ամրության հիմքն է։

Աստված է որոշել՝ ո՛վ է տղամարդ և ո՛վ է կին, և չի կարա տղամարդը դառնա կին, կինը՝ տղամարդ: Եվ մեր երեխաները պետք է ունենան տղամարդ հայր ու կին մայր։ Ընտանիքը ստեղծվում է հարգանքի ու մեծ Սիրո միության շնորհիվ, իսկ սիրո հարգանքի մեջ չի կարող լինել որևէ բռնություն: ԵՎ մենք այս ամենը ստացել ենք մեր հոգևոր հայրերից դարերով հնուց եկած, մեր իմաստուն պապերից, Մարիամ Աստվածածնից և Քրիստոսից:

 

 

Եվ այս ամենով ամեն ինչ ասված է չկա և չի կարող լինել մեր կողքին կամ տղամարդը դառնա կին, կինը՝ տղամարդ.....դատապարտում են նման տղամարդկանց որոնք կարող են կին դառնալ, այո ես Աստված չեմ բայց, նորից եմ կրկնում Աստված ստեղծել է տղամարդ և կին, տղամարդը չի կարող կին դառնա... վերջ ամեն ինչ ասված է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Աստված է որոշել՝ ո՛վ է տղամարդ և ո՛վ …». Արսեն Սարգսյան