«Հերիք էլավ...». Սասուն Միքայելյանը հունից դուրս եկավ

«Սևան ստարտափ սամմիթում» այսօր՝ օգոստոսի 2-ին, ուշագրավ դրվագ տեղի ունեցավ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ և Հակոբ Արշակյանին ասաց, որ ավելի ճիշտ կլիներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղափոխել մարզերից մեկը, օրինակ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք. «Այ դա կլինի սթարթափը, հերիք եղավ»։

Արշակյանը որևէ դիրքորոշում չհայտնեց, իսկ հետևի շարքում նստածներից մեկը  նախարարինին խորհուրդ տվեց՝ «ասա հա»։

Սասուն Միքայելյանը վրդովվեց. «Ո՞նց թե ասա հա, տեղը չե՞ս բերում»։

Նշենք, որ այս էպիզոդին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը որևէ կերպ չմիջամտեց։

 

 

 

Մանրամասները NEWS AM -ի Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.