ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն`չեն կարողանա մասնակցել ամերիկյան աճուրդներին:
Բանն այն է`ամերիկյան աճուրդների առաջարկներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռքբերել մեքենան անհամեմատ ավելի մատչելի գներով:
Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է`ավտոմեքենա ներկրողների համար ճապոնական աճուրդներն են փակված:
Ըստ փորձագետների` ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է: Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի:
Մանրամասները տեսանյութում