Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․
Մեր հայրենի իշխանությունները կարո՞ղ են մեզ էլ պատմել, թե նախկին "սրբագույնների" աշխարհում ու միջև ի՞նչ է կատարվում, և այս ի՞նչ մահափորձեր են․․․․
Հիշեցնենք, որ հայտնել էինք Shamshyan.com -ի տեղեկություներով արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները Տեսանյութում