«Քանի որ 51-ամյա Գրետիկը բռնվել է, առավել քան պարզ է, որ խումբ է գործում…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը հուլիսի 20-ին նշել է, որ այդ գերեզմանոցում «օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են» մոմ թափած գերեզմանների ուղղությամբ ու ինչ-որ ծես կատարել․․․ Նա, ճիշտ է, ենթադրություն է արել, թե դրանք էմոյականներ են, բայց այստեղ կարևորն այն է, որ տեսել են կապիշոնավոր մարդկանց։

Քանի որ 51-ամյա Գրետիկը բռնվել է, առավել քան պարզ է, որ խումբ է գործում ու նա միայնակ չէ։ Հայտնաբերել ու բռնել կապիշոնավորներին։

Չեմ կարծում, թե նրանյք բոլորը Գրետիկի երազն էին տեսել, որտեղ «բարձրյալն ասել էր ձեր երակները կտրեք, արյունն ու մոմը խառնեք ու նահատակների վրայից անեծքը հանեք»։
Ոստիկանություն և ԱԱԾ բռնելու տեղեր կան։

Իսկ ավել վաղ  Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

 

«Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ: 
Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել ովքեր ինչ որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:

Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր:
հ.գ. մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ ինչպես անհետացավ ֆեյսբուկում և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.