Նոր Բացառիկ Մանրամասներ. Հայտնի է Եռաբլուրը պղծողի անունը.

Ինչպես արդեն հայտնել էինք, Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները այսօր պղծվել էին։ Շիրմաքարերի վրա ներկ, մոմ հիշեցնող նյութ էր լցված։ Ողջ օրվա ընթացքում հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում ու քննադատում էին ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դատապարտելի դեպքը:

 

ArmLur.am-ի քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները Եռաբլուրի պղծման գործով հայտնաբերել են մեկ անձի: Մեր տեղեկությոններով՝  վերջինիս անունը Գրետա Մնացականյան է: Որքան էլ տարօրինակ է, այս պահին քննվող վարկածով շիրմաքարերը պղծողը կին է եղել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գ. Մնացականյանը արդեն իրավապահներին հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել: Նա բացատրել է, որ վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին: Ինչը և արել է: Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա: 

 


Մանրամասները Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.