«Սա անողը ոչ սրբություն ունի՝ ոչ Աստված...ոչ մայր ունի, ոչ էլ գերեզման…». Արսեն Սարգսյան

Լրագրող -Իրավաբան Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել  հերոսների գերեզմանաքարերը պղծելուն.

Սա անողները հատ - հատ պետք է պատասխան տան: Սա սրբապղծություն չէ, սա վենդետա է, ով կբացատրի մոմը ննջող շիրմաքարերի վրա հալացնելը դա ի՞նչ է...

Սա անողը ոչ սրբություն ունի՝ ոչ Աստված, և նման մարդիկ չեմ էլ կարծում Քրիստոնյա լինեն, իսկ եթե անողը հայ է, ուրեմ ամենավերջի սրբապիղծ է, ոչ մայր ունի ոչ հայր, ոչ շիրիմ, առավել ևս ոչ գիտի Հայրենիքը դա ինչ է, և Ապրիլյան Պատերազմի հերոսները չգիտի դա ինչ Սուրբ  է...

ՀՀ Ոստիկանությանը խնդրում եմ և պահանջում և հորդորում, գտնել և օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տան. Սա անպատիժ թողնելը հավասար է ազգի դավաճանության:

 

Հիշեցնենք, որ  Երեկ երեկոյան ֆեյսբուքյան հայկական տիրույթը փոթորկեց մի տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես են պղծվել Եռաբլուրում ննջող Ապրիլյան պատերազմի նահատակ մեր հերոսների գերեզմանաքարերը:

168.am-ի տվյալներով` տեսանյութը նկարվել է երեկ երեկոյան, ազատամարտիկ Մերուժան Յավրումյանի թոռան կողմից: Տեսանյութը նկարահանող անձն այն մասին, որ գերեզմանաքարերի վրա ինչ-որ թափթփուկներ ներկ են լցրել, տեղյակ է պահել պահակակետում, խառնվել են իրար, աղմուկ է բարձրացել:

Հերոսների գերեզմանաքարերի պղծմանն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը` նա գրել է. «Սա մի կողմից, Եռաբլուրում տղերքի նկարները ներկելը` մյուս կողմից: Էս ինչ թրքություն է գլուխ բարձրացնում»:

Նշենք, որ հուլիսի 20-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը սատանայապաշտական ծեսեր են իրականացվել:

Ցավոք այս ահազանգը որևէ մեկի կողմից պատկան ուշադրության չարժանացավ:

 

 

Մանրամասները Տեսանյութում

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.