ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի որդին՝ Գոռը՝ ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրել է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ընթացք է տվել իր հորը Ռուսաստանի ազատազրկման վայրից Հայաստան տեղափոխելու գործին:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել էր ադրբեջանցու, ով պատռել էր Շառլ Անզնավուրի նկարը՝ ասելով՝ սրանք չե՞ն ձեր հերոսները:
Արման Առաքելյանի ձերբակալությունից հետո շարունակվում էին ակցիաներն՝ ի պաշտպանություն ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի:
Նման մի միջոցառում կազմակերպվել է Էջմիածնում, որի մասնակիցները ՀՀ իշխանություններից խնդրել են աջակցել Արման Առաքելյանի արտահանձմանը:
Մանրամասները Տեսանյութում