«Այն, ինչ տեսել եմ աչքովս` Հայաստանը, որպես պետություն, արագընթաց կերպով կայանում է». Դանիել Իոնիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանը անդրադարձլ է հայաստանում ընթացող լայնամաշտաբ ճանապարհային ասֆալտապատմանը .

 

«Պետության կայացվածության գլխավոր չափանիշներից է ճանապարհային ցանցի վիճակը:

Տարիներ շարունակ Հայաստանում ճանապարհաշինությոնը, մեծ հաշվով, կրում էր իմիտացիոն բնույթ: Փողերը ծախսվում էին, ճանապարհները մնում համարյա նույնը:

Վերջին մեկ շաբաթում 1200 կմ շրջել եմ Հայաստանով ու այն, ինչ տեսել եմ աչքովս և այն, ինչ տեսնում ենք Սուրեն Պապիկյանի հրապարակած տեսանյութում գալիս է ապացուցելու, որ Հայաստանը, որպես պետություն, արագընթաց կերպով կայանում է:

Ճանապարհների բարելավումը հանգեցնելու է տնտեսական աճին, քանի որ միկրոբիզնեսից սկսած համարյա բոլորին պետք է տեղափոխվել կամ տեղափոխել ապրանքներ ու աշխատուժ… Որքան հեշտ լինի տեղափոխումը, այնքան մրցունակ կլինի բիզնեսը:»

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Այն, ինչ տեսել եմ աչքովս` Հայաստանը, որպես պետություն, արագընթաց կերպով կայանում է». Դանիել Իոնիսյան