Ի՞նչ է սպասվում Վրաստանում. «Սանիտեքի» ասուլիսին ընդառաջ

Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը երեկ կենդանության նշաններ ցույց տալ. հայտարարություն տարածեց, որ վաղը Թբիլիսիում ասուլիս է անցկացնելու` իբր ամփոփելու է կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սանիտեքի»-ի թբիլիսյան ասուլիսը Երեւանի քաղաքապետարանի աշխատողների մոտ անհանգստություն է առաջացրել:

Բացի այդ, «Սանիտեք»-ը այս ասուլիսին շատ լուրջ պատրաստվել է, ավելին պատահական չի ընտրվել նաեւ Թբիլիսին (հայտնի է, որ այս ընկերությունը գործում է նաեւ Վրաստանում): Եւ չի բացառվում, որ ընկերության ղեկավարությունը ցույց տա վրացական օրինակ, թե ինչպես են իրենք աշխատում վրացական իշխանությունների հետ: Տեղեկացնենք, որ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո իր համար թիվ 1 խնդիրը դարձրել է աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության հետ պայմանագիրը լուծարելը: Բայց պայմանագիրն այնպիսի կետերով է կնքվել, որ քաղաքապետարանը կարող է լրջագույն դժվարություններ ունենալ պայմանագրի խզման կամ միակողմանի դադարեցման դեպքում:

Հնարավոր է, որ «Սանիտեք»-ը դիմի արբիտրաժային դատարան եւ հսկայական գումարներ պահանջի Հայաստանի կառավարությունից: Եւ, այսպիսով, չի բացառվում, որ առաջիկայում քաղաքապետարանը հայտարարի ՙՍանիթեք՚-ի հետ պայմանագիրը լուծելու մասին: Բայց մյուս կողմից մեզ հայտնի դարձավ,, որ ընկերությունը քաղաքապետարանին խոստացել է, որ օգոստոսի 1-ից նորմալ կաշխատի: Նկատենք նաեւ, որ փաստորեն ընկերությունը հասավ այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված գնեց աղբատար մեքենաներ ու աղբամաններ: Մինչդեռ դրանք պետք է գներ հենց «Սանիտեք»-ը: 

 


Մանրամասները Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.