Բաղրամյան պողոտայում գորգեր են լվանում. Վարդավառի տոնի կապակցությամբ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նախաձեռնել է այն սկսել գորգերի լվացմամբ:
Գորգերը լվանում են Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որտեղ Ազգային ժողովի շենքն է, փողոցում տեղադրված են ջրով մեծ տարաներ, որտեղից անցկացված ռետինե խողովակների միջոցով էլ լվանում են գորգերը: Ոմանք նաեւ «ձեռքի հետ» ջրոցի են խաղում, պարում:
Հռիփսիմե Գրիգորյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ միջոցառման նպատակն այն է, որ բացի Վարդավառից, նաեւ մշակութային բաղադրիչ ավելացնեն՝ հայկական գորգը, այդպիսով այն հանրայնացնել.
«Մենք այսօր պահոցներում ունենք ազգային գորգեր, եւ դրանք տեղ չունեն ցուցադրվելու: Ես ուզում եմ օրակարգ բերել հայկական գորգերի թանգարան ունենալու հարցը»:
Մանրամասները 24TV- ի Տեսանյութում